WSJ. Ռուսական օդուժը հունիսին ռմբակոծել է ԱՄՆ գաղտնի բազան Սիրիայում![]() 22 հուլիսի 2016 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել գաղտնի ռազմակայանին, որն օգտագործում են էլիտար ամերիկյան և բրիտանական զորքերը: Այդ մասին գրում է Wall Street Journal-ը` Սպիտակ տան և Պենտագոնի ներկայացուցիչների վրա հղումով: Խոսքը Ատ Թանֆ բնակավայրում ապստամբների ռազմաբազայի մասին է, որը գտնվում է հորդանանա-սիրիական սահմանից ոչ հեռու: ԱՄՆ և Բրիտանիայի հատուկ նշանակության ուժերն օգտագործում են այն պաշտպանելու համար Հորդանանը «Իսլամական պետությունից»: Միջադեպը տեղի է ունեցել 2016-ի հունիսին: Նշվում է, որ բրիտանական հատուկ նշանակության ուժերը հեռացել էին կայազորից ռմբակոծությունից 24 ժամ առաջ: Ասվում է, որ ռուսները կասետային ռումբեր են օգտագործել: Հարվածից հետո Քաթարում ԱՄՆ ուժերի կենտրոնական հրամանատարության աշխատակիցները կապ են հաստատել ռուս գործընկերների հետ սիրիական Լաթաքիայում և Բրիտանիայի իշխանություններն ու ՌԴ ՊՆ-ն հրաժարվել են մեկնաբանություններից, պնդում են WSJ զրուցակիցները: ԱՄՆ զգուշացումից կես ժամ անց ռազմակայանին մոտ գտնվող ամերիկյան ինքնաթիռը հարվածների նոր ալիք է գրանցել: Պենտագոնը ռմբակոծությունը համարում է Սպիտակ տան հանդեպ ճնշում գործադրելու ՌԴ արշավի մասը: Բրիտանիայի իշխանություններն ու ՌԴ ՊՆ-ն հրաժարվել են մեկնաբանություններից: Փետրվարի 27-ից ՌԴ և ԱՄՆ նախաձեռնությամբ Սիրիայում հրադադար է հաստատվել, սակայն ԻՊ և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները շարունակվում են: Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |