ԱՄՆ նախագահը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությանն աջակցելու վերաբերյալ օրենքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությանն աջակցելու վերաբերյալ օրենքը, որը նախապես ընդունվել էր Կոնգրեսի կողմից: Հիշեցնենք, որ ըստ այդ օրենքի, ԱՄՆ-ն հատկացումներ է անում այդ երկրներին ռազմական աջակցություն ցույց տալու համար:



Ինչպես հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը, ՆԱՏՕ-ում ազատության համախմբման մասին 2007 թվականի ակտը հաստատում է սատարումը ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, թույլ է տալիս Ալբանիային, Խորվաթիային, Վրաստանին, Մակեդոնիային եւ Ուկրաինային աջակցություն ստանալ «ՆԱՏՕ-ին մասնակցելու մասին 1994 թ. օրենքի» շրջանակներում, ինչպես նաեւ որոշակի հատկացումները 2008 ֆինանսական տարում այդ երկրներին ռազմական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Աջակցությունն այն երկրներին, որոնց ԱՄՆ-ն կցանկանար տեսնել ՆԱՏՕ-ում, կիրականացվի ընթացիկ 2007 թվականի ամերիկյան բյուջեի միջոցներից: Ակնկալվում է, որ այդ նպատակների համար կծախսվի 12 մլն դոլար, հաղորդում է BBC-ին: Իսկ 2008-2012 թվականներին այդ նպատակների համար կծախսվի շուրջ 30 մլն դոլար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---