Բասկետբոլի մինչև 20 տարեկանների թիմը հաղթել է էստոնացիներին![]() 23 հուլիսի 2016 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը գերազանցել է Էստոնիայի հավաքականին: Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի խմբային մրցաշարում: A ենթախմբում հայ բասկետբոլիստներն անցկացրել են 4 հանդիպում, որոնցից միայն մեկում կարողացան հաղթանակ տոնել և 5 միավորով գրավեցին 5-րդ հորիզոնականը: Հայաստանը պայքարը շարունակեց 17-ից 20-րդ տեղերի համար՝ մրցելով Էստոնիայի թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց 74:68 հօգուտ Հայաստանի: Այս խաղի ամենաարդյունավետ խաղացողը Սթիվեն Էնոչն էր: Այժմ Հայաստանի հավաքականը 17-րդ տեղի համար ևս մեկ հանդիպում կանցկանցի, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |