Բրազիլիայում Օլիմպիադայից առաջ ահաբեկչություն պատրաստող խմբի անդամի են ձերբակալել![]() 23 հուլիսի 2016 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է Ռիո դը Ժանեյրոյում ահաբեկչություն նախապատրաստող խմբի հնարավոր անդամներից մեկին, հայտնում է «Գազետա.ռու»-ն: Ասվում է, որ նա կամավոր է ներկայացել ոստիկանության բաժանմունք` հանձնվելու: Հարցաքննությունից հետո նրան կտեղափոխեն Մատու Գրոսու դու Սուլ նահանգում գտնվող կալանավայր, ուր նախկինում տեղափոխվել էին խմբի մյուս անդամները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բրազիլիայում Օլիմպիադայից առաջ ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող 10 անձի: Ռիոյի Օլիմպիական խաղերը 31-րդն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` աշխարհի 205 երկրից մոտ 10.500 մարզիկ կմրցի մեդալների 306 հավաքածուի համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանի՝ Կոբակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզակառույցներում: Հայաստանը մասնակցում է Օլիմպիադային 33 մարզիկով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |