ՀՀ դեսպան. Հայաստանը կավելացնի ներդրումներն Իրանում![]() 25 հուլիսի 2016 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայ ներդրողները պատրաստ են ավելացնել ներդրումներն Իրանում: Այդ մասին է հայտարարել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Tehran Times հաղորդմամբ, Թեհրանի առևտրական պալատի նախագահ Մասուդ Խանսարիի հետ հանդիպման ժամանակ Թումանյանն ասել է, որ առաջնայինը ՏՏ-ոլորտում ներդրումներն են: Հարևան երկրում ներդրումներ իրականացնելու մեջ են հետաքրքրված նաև հայ թռչնաբույծները: Բացի այդ, ՀՀ ԿԲ-ն Իրանի հետ բանկային և դրամական քաղաքականության զարգացման ծրագրեր է մշակել: Դեսպանը նաև հայտնել է, որ հայկական ընկերությունները 2016 թ սեպտեմբեր-հոկտեմբերին Թեհրանում արտադրանքի ցուցահանդես կկազմակերպեն: Մասուդ Խանսարին իր հերթին, նշել է, որ երկու երկրների փոխհամագործակցությունը կազմակերպվելու է այնպես, որպեսզի մեծանա համատեղ ներկայությունը երրորդ երկրների շուկաներում: ՀՀ և Իրանի ապրանքաշրջանառությունը 2015 թվականին կազմել է $276 մլն, որից ՀՀ-ից Իրան արտահանումը՝ 78 մլն, Իրանից ՀՀ ներմուծումը՝ 182 մլն (ըստ առևտուր անող երկրի) կամ 198 մլն՝ ըստ ապրանքի ծագման երկրի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |