Դելավեր նահանգում ապրիլի 24-ը հայտարարված է Հայոց ցեղասպանության Հիշատակի օր12 ապրիլի 2007 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Դելավեր նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է մի բանաձեւ, որով ապրիլի 24-ը հայտարարվում է Հայոց ցեղասպանության Հիշատակի օր: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), բանաձեւը ներկայացրել է նահանգի կոնգրեսական Ջոն Կովալկոն եւ չի հանդիպել առարկությունների ապրիլի 10-ին կայացած քվեարկության ժամանակ: Դելավեր նահանգը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, դարձավ ԱՄՆ 38-րդ նահանգը, որը ճանաչել է մարդկության դեմ այդ հանցագործությունը: Ապրիլի 24-ը հիշատակի օր հայտարարելու վերաբերյալ բանաձեւի պատճենն ուղարկվել է նահանգի կոնգրեսական Մայքլ Քասթլին, ինչպես նաեւ սենատորներ Ջո Բայդենին եւ Թոմաս Քարպերին: «Ես չափազանց հպարտ եմ, որ ներկայացնում եմ այս բանաձեւը, որը պաշտոնական փաստաթուղթ է դառնում եւ ճանաչում է մարդկության պատմության այդ շրջանը, երբ մարդիկ անմարդկային են եղել միմյանց հանդեպ եւ անտեսել են բարոյականությունը: Այնպիսի մեծ քաղաքակրթության, ինչպիսին է հայ մշակույթը, բոլոր հետքերի սիստեմատիկ ոչնչացման փորձը համաշխարհային պատմության ամոթալի փաստ է»,-ընդգծել է Կովալկոն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |