Վրացիներին թշնամու կերպար է անհրաժեշտ, որն էլ դարձել է հայի կերպարը12 ապրիլի 2007 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը դեռեւս իրեն պետություն չի զգում, ուստի եւ կա ինքնահաստատման քաղաքականություն, որը ենթադրում է ազգայնականություն: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամ Պաատա Զաքարեիշվիլին: Նրա խոսքերով, այն առավելապես զգացվում է կենցաղային մակարդակով, սակայն վրացիների համար թշնամու կերպար է անհրաժեշտ, որն էլ դարձել է հայի կերպարը: «Սակայն դա հայերի մեղքը չէ, արմատները վրացիների մեջ են, վրացական մտածելակերպի: Նրանք վատ են վերաբերվում նաեւ ադրբեջանցիներին: Ճիշտ է, այժմ չեն ասում, ինչպես Գամսախուրդիայի ժամանակ` «Վրաստանը վրացիների համար», սակայն որոշ բաներ այն ժամանակներից մնացել են: Ջավախքի խնդրում մեղավորը միայն վրացական կառավարությունն է: Ես կարծում եմ, որ ինքնավարություն տրամադրելու մեջ ոչ մի վտանգավոր բան չկա, այդ թվում Ջավախքին: «Ինքնավարություն» հասկացությունը ենթադրում է միայն ինքնակառավարում»,-ընդգծել է Զաքարեիշվիլին: Նա հիշեցրել է, որ վրաց հանրությունը վախ ունի ինքնավարությունների վերաբերյալ: «Դա միանգամայն բացատրելի է, եթե հաշվի առնենք Վրաստանի փաստորեն անջատված ինքնավարությունները` Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Մենք քննարկում ենք ինքնավարությանը հասնելու ջավախահայերի բոլոր քայլերը, մինչեւ լիակատար անջատում, սակայն չէ որ դա այդպես չէ: Վախի պատճառն այն է, որ մենք չգիտենք միմյանց: Մենք պետք է նստենք եւ քննարկենք, թե ինչ են ուզում Ջավախքի հայերը եւ ինչ կարող է առաջարկել նրանց Վրաստանը»,-ասել է Պաատա Զաքարեիշվիլին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |