Վերսկսվել է ռուսական կայանների դուրս բերումը Վրաստանի տարածքից12 ապրիլի 2007 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պաշտպանության նախարարությունը վերսկսել է իր ռազմակայանների դուրս բերումը վրացական տարածքից: Ինչպես հայտնել են Վրաստանի պաշտպանության գերատեսչությունում, այսօր Ախալքալաքի ռազմակայանից Գյումրի քաղաքի (Հայաստան) ռուսական կայան տեղափոխելու համար երկաթգծով ուղարկել են ինժեներական եւ ծանր տեխնիկա, ինչպես նաեւ ԿԱՄԱԶ ավտոմեքենաներ:Ըստ երկու պաշտպանական գերատեսչությունների միջեւ 2006 թվականին հաստատված համաձայնության, 2007 թվականին Ռուսաստանը պարտավորվել է Ախալքալաքի ռազմակայանից Գյումրի ուղարկել ռազմական տեխնիկայով հինգ երկաթուղային էշելոն: Դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք նույն ռազմակայանից ուղարկվելու է 10 էշելոն: Այդպիսով, Ախալքալաքի ռազմակայանի ապամոնտաժման գործընթացը կավարտվի 2007 թվականին: Բացի այդ, Ռուսաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ 2006 թվականի մայիսի 31-ի պայմանագիրը ենթադրում է, որ մինչեւ 2008 թվականի վերջ Ռուսաստանը դուրս կբերի Վրաստանի տարածքից նաեւ Բաթումի ռազմակայանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |