Ապրիլի 19-ին Հայաստան է ժամանելու Լատվիայի ԱԳՆ ղեկավար Արտիս Պաբրիքսը12 ապրիլի 2007 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Լատվիան եւ Շվեյցարիան կդիտարկեն Կովկասի տարբեր նախագծերում համատեղ մասնակցելու հնարավորությունը: Նման առաջարկով հանդես է եկել Լատվիայի հանրապետության արտգործնախարար Արտիս Պաբրիքսը (Ժողովրդական կուսակցություն) Լատվիայում պաշտոնական այցով գտնվող Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ հանդիպման ժամանակ: Տարածաշրջանային զարգացման հարցով համագործակցության հարցով Լատվիան որպես գերակա ընտրել է նախկին խորհրդային հանրապետությունները ԵՄ-ից արեւելք, իր հերթին Շվեյցարիան մասնակցում է տվյալ տարածաշրջանի տարբեր նախագծերում, հայտնում է Regnum-ը:Հանդիպման ժամանակ կողմերը համամիտ էին, որ երկու երկրների փորձերի միավորումը կարող էր մեծ ներդրում դառնալ դրական արդյունքների հասնելու հարցում: Արտիս Պաբրիքսը նաեւ տեղեկացրել է Միշելին Կալմի-Ռեյին, որ հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, Արտիս Պաբրիքսի այցելությունը Հայաստան կայանալու է ապրիլի 19-21-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |