ՄԻՊ. Բուժանձնակազմին ՊՊԾ գնդում պահելու մասին լուրը խիստ մտահոգիչ է![]() 27 հուլիսի 2016 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ՊՊԾ գնդում բուժաշխատողներին պահելու վերաբերյալ տեղեկատվությանը: ՄԻՊ հայտարարության մեջ ասված է. «Մեզ համար խիստ մտահոգիչ են բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պահելու վերաբերյալ տեղեկությունները: Դատապարտելի է բժշկական օգնություն ցուցաբերող անձնակազմերի նկատմամբ անգամ ոտնձգության որևէ փորձի կամ նման հնարավորություն: Բժիշկներն իրականացնում են մարդկանց կյանքն ու առողջությունը փրկելու և դրանով հանդերձ՝ մարդասիրական բարձր առաքելություն: Այդ առաքելությունը միջազգային բոլոր պահանջներով ենթակա է անվերապահ պաշտպանության առանց որևէ բացառության»: ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» անուղղակիորեն հաստատել են բժիշկներին պատանդ վերցնելու տեղեկատվությունը: «Բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա և այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ», - գրել է խմբավորումը ֆեյսբուքյան իր էջում: Դրանից առաջ, «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը լրագրողներին հայտարարել է, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» կողմից բժիշկներին պատանդ վերցնելու տեղեկատվությունը սուտ է: «Ներսում ներկա է գտնվում բժիշկ, ոստիկանությունը հայտարարում է, որ պատանդ են վերցվել, նման բան բացարձակապես չկա: Տղաները պահանջում են, որ ինչպես առաջին օրերին էր, այնպես էլ այժմ, լինի բժշկական բրիգադի հերթափոխ: Պարտադրանքի գործադրմամբ բժշկին ներսում պահելու խնդիր չկա: Նրանք պահանջում են, որ գա փոխարինող բրիգադը, և ներկա պահին այնտեղ գտնվող բժիշկը դուրս գա, բրիգադներն իրար փոխարինեն», - պարզաբանել է Ենիգոմշյանը: Կարդացեք նաև՝ ԱՆ. Նախարարին ՊՊԾ գնդի տարածք մտնել չեն թույլատրել Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |