Սահմանամերձ Ոսկեվանի դպրոց տանող ճանապարհին պաշտպանիչ հենապատ կկառուցվի![]() 29 հուլիսի 2016 - 14:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ 2016թ. պետբյուջեում կատարելով վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ՀՀ կառավարությունը 30 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի Ադրբեջանի հետ սահմանամերձ Ոսկեվանի դպրոցին մոտեցող ճանապարհի 150 մետր երկարությամբ, 2.4 մետր բարձրությամբ պաշտպանիչ հենապատի կառուցման նպատակով: Մարզի համայնքների դպրոցների անվտանգությունն ապահովող հենապատերի շինարարությունը մեկնարկել է 2015-ին՝՝ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարությունների հիման վրա: Մեկ այլ որոշմամբ սահմանամերձ համայնքների կարևոր օբյեկտների պաշտպանությունն ապահովելու նպատակով գումար է հատկացվել հատուկ տեխնիկա ձեռք բերելու համար: Ձյունառատ ձմռան և դրան հետևած անձրևների հետևանքով երկրի մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղի են ունեցել փլուզումներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել 7 օբյեկտում իրականացնել հենապատերի վերականգնման, փլուզման և սողանքի հետևանքների վերացման և անցանելիության ապահովման աշխատանքներ: Կառավարության որոշմամբ այդ նպատակով ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի խնայված միջոցներից ներծրագրային վերաբաշխում է կատարվել մոտ 8 մլն դրամի չափով: Գործադիրը նաև հավանություն է տվել «ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությանը», որի իրականացմամբ ակնկալվում է ապահովել տարածքների համաչափ զարգացում, մրցունակության բարձրացում, ծրագրերի համադրում՝ տարածքային զարգացման տեսանկյունից և Եվրամիությունից ակնկալվող բյուջետային օժանդակության հնարավորություն: Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ռազմավարության վրա բավական աշխատանք է կատարվել, և կառավարությունը ճիշտ ճանապարհ է ընտրել, որով պետք է շարունակի առաջ գնալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |