Կես տարում ՀՀ բնակչությունը կրճատվել է 3500-ով

Կես տարում ՀՀ բնակչությունը կրճատվել է 3500-ով

PanARMENIAN.Net - 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2.995.100 մարդ: Այդ մասին են վկայում Ազգային վիճ-ակագրական ծառայության տվյալները:

Քաղաքաներում է ապրում 1.905.700 մարդ, գյուղերում՝ 1.089.400 մարդ:

2016-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2.998.600 մարդ: Այսպիսով, 6 ամսում մշտական բնակչությունը կրճատվել է 3500 մարդով:

Ընդ որում, Երևանի բնակչությունը կես տարում աճել է 400 մարդով:

2015 թվականին ՀՀ մշտական բնակչությունը նվազել էր 12.000-ով կամ 0.4%-ով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---