Ոստիկանություն. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է![]() 29 հուլիսի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Էրեբունու ՊՊԾ գնդի մերձակայքում կրակոցներ են լսվել: «ԱԱԾ Ներկայացուցչի հետ կապ հաստատեցինք, ասեց՝ դուք կրակում եք, դրա համար մենք էլ ենք կրակում: Բայց մենք չենք կրակում նրանց վրա, մենք կրակում ենք մեր տարածքում՝ մեր անվտանգությունը ապահովելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով, վիրավորված Խանդոյանին բուժօգնություն է ցուցաբերվում գնդի տարածքում: «Ձախ ոտքի փափուկ հյուսվածքի վնասվածք է ստացել», - հայտնել է Ավետիսյանը: Միաժամանակ, Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ զինված խումբը խախտել է իրավապահների պահանջը՝ չկրակել: «Կրակոցներ և կրակահերթեր են հնչել գնդում, ինչին ի պատասխան իրավապահները կրակ են բացել, իրենց կողմից վիրավորվել է Խանդոյանը», - պարզաբանել է Ահարոնյանը: «Սասնա ծռեր» ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ Արայիկ Խանդոյանը մկանային վիրավորում է ստացել: «Բանակցությունները չեն շարունակվում», - նշվում է գրառման մեջ: Հուլիսի 27-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել էր, որ կրակ է բացելու «Սասնա ծռերի» անդամների ուղղությամբ, եթե խմբի անդամները կրակեն, թեկուզ՝ անկանոն, կամ փորձեն դուրս գալ գնդի տարածքից՝ հանձնվելուց բացի այլ նպատակներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |