Լեո Պլատվոետ. Որեւէ տեղ կատարյալ ընտրություններ չեն լինում, նույնիսկ Եվրոպայում13 ապրիլի 2007 - 20:12 AMT PanARMENIAN.Net - «Դիտորդների խնդիրը ընտրատարածքներում նստելն ու ընտրություններին հետեւելը չէ: Մենք հետեւելու ենք գործընթացին ընդհանուր առմամբ, գլխավորը մեզ համար ձայների հաշվարկն է եւ ստուգված քվեաթերթիկների առաքումը ԿԸՀ»,- այսօր Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, Նիդերլանդների կողմից ԵԽԽՎ պատգամավոր Լեո Պլատվոետը: Նա նաեւ ընդգծել է, որ ընտրողների կաշառման փաստերի հետաքննումը չի հանդիսանում ԵԽԽՎ առաքելության նպատակը: «Գլխավորը խորհրդարանական ընտրություններին հանրության վստահությունն է իշխանության եւ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար: Որեւէ տեղ կատարյալ ընտրություններ չեն լինում, նույնիսկ Եվրոպայում եւ մենք օրինակներ ունենք. Ալբանիա, Ադրբեջան, Չերնոգորիա, Սերբիա: Խախտումներ են արձանագրվել նույնիսկ այնպիսի երկրներում, ինպես Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան: Միեւնույն ժամանակ, ես պետք է նշեմ, որ ցուցակների ճշտումը եւ քաղաքացիների բողոքները պետք է դիտարկվեն միայն Հայաստանի իրավապահ մարմիններում»,- ասել է Պլատվոետը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |