«Ժառանգության» փոխնախագահ Մարտիրոսյանի դեմ քրգործ է հարուցվել![]() 30 հուլիսի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Նրան բերման են ենթարկել հուլիսի 29-ին Խորենացի փողոցում ցույցի ցրման ժամանակ՝ ոստիկանության Նորքի բաժանմունք, հետո առավոտյան քրեական գործ են հարուցել և ձերբակալել, գրում է Galatv.am-ը: Մարտիրոսյանն այժմ գտնվում է ժամանակավոր ձերբակալվածների պահման վայրում: Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: Կարդացեք նաև՝ Խորենացիում և Սարի թաղում ցույցերը ցրվել են. Տուժածներ, բերման ենթարկվածներ կան (Թարմացված) Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |