Ոստիկանություն. Երևանում 165 բերման ենթարկվածներից 26-ը ձերբակալվել են![]() 30 հուլիսի 2016 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին և հուլիսի 30-ի լույս գիշերը տեղի ունեցած միջադեպերի ժամանակ բերման ենթարկված 165 անձից 26 անձ ձերբակալվել են: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից, գրում է Tert.am-ը: Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: Լրատվամիջոցների տվյալներով՝ Սարի թաղում ցույցի լուսաբանման ժամանակ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կառլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը, ինչպես նաև վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը։ Տուժել են նաև PAN Photo-ի ֆոտոլրագրողները: Հուլիսի 30-ին Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից զավթած ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նրա խոսքով, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները: Խորենացիում և Սարի թաղում դեպքերից հետո հիվանդանոցային բուժում է ստանում 26 մարդ Խորենացիում և Սարի թաղում ցույցերը ցրվել են. Տուժածներ, բերման ենթարկվածներ կան (Թարմացված) Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |