Էրդողանը կբացատրի Մերկելին, որ ցեղասպանության ուրացման մասին օրինագիծը «հակասում է միջազգային իրավունքին»

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Գերմանիա այցի ժամանակ մտադիր է քննարկել կանցլեր Անգելա Մերկելի հետ ներգաղթողների մասին նոր օրենքը: Էրդողանը Գերմանիայում է գտնվում գերմանական կառավարության հրավերով եւ մասնակցելու է Հաննովերում կայանալիք ամենամյա տոնավաճառին: Ինչպես գրում է «Զաման» թերթը, ըստ նոր օրենսդրության, որն անցած ամիս ստացել է Գերմանիայի նախարարների կաբինետի հավանությունը, Գերմանիայում բնակվել ցանկացողները պետք է պարտադիր գերմաներենի իմացության տեստ հանձնեն: Օրենքը վերաբերում է բոլորին, ներառյալ թուրք ներգաղթողներին: Բացառություն է արվել մի քանի երկրների համար, այդ թվում Ավստրալիայի, Հարավային Կորեայի եւ Հոնդուրասի:



Հանդիպմանը կքննարկվի եւս մեկ օրինագիծ` Գերմանիայի կողմից ԵՄ-ում ներկայացված ցեղասպանության ժխտման վերաբերյալ քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը: Թուրքիան մտահոգված է այդ օրենքի կիրառմամբ, որը վերաբերում է նաեւ Հայոց ցեղասպանությանը: Էրդողանը մտադիր է «բացատրել» Մերկելին, որ այդ օրենքը «հակասում է միջազգային իրավունքին եւ ազատ հետազոտելու գիտնականների իրավունքին»: Նա նաեւ համարում է, որ այդ օրենքի ընդունումը կվատթարացնի Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունները»,-նշում է թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---