Գրոսմայստեր Մովսիսյանը՝ Պարդուբիցե բաց մրցաշարի հաղթող![]() 1 օգոստոսի 2016 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Չեխիայում ավարտվել է ավանդական Պարդուբիցե բաց մրցաշարը, որին մասնակցում էին 39 երկրի 291 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 45 գրոսմայստեր, 65 միջազգային և 62 ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարին մասնակցում էր նաև ՀՀ շախմատի հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, ով մրցաշարն անցավ առանց պարտության և, 9-ը հնարավորից վաստակելով 7,5 միավոր, դարձավ մրցաշարի հաղթող: Մովսիսյանը նաև 11 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը, տեղեկացնում էՀայաստանի շախմատային ֆեդերացիան: Հունիսի 20-ին Մովսիսյանը Չեխիայի Տեպլիցա քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ նվաճել է հաղթողի կոչումը: Սերգեյ Մովսիսյանը ծնվել է 1978-ին Թբիլիսիում: 1994-ին տեղափոխվել Չեխիա: 2002-ից մինչև 2010թ. հանդես է եկել Սլովակիայի կողմից։ Գրոսմայստեր է 1997-ից: Հայաստանի հավաքականի կազմում՝ 40-րդ շախմատային օլիմպիադիայի (2012) և 8-րդ շախմատի համաշխարհային առաջնության (2011) հաղթող։ Բազմաթիվ մրցաշարերի հաղթող` Բեռլին (1993, 1-2-րդ տեղեր), Լիտեմիսլե (1995), Տրենչինե (1995), Սալա (1995), Պարդուբիցե (1995, 1998), Զլինե (1995, 1-2-րդ տեղեր), Համբուրգ (1997), Լինզարոտ (1999), Պրագե (1999), Սարաևո (2002, 2007), Չիգոնի հուշամրցաշար Սանկտ Պետերբուրգ (2007), Վեյկ ան Զեյ (2008թ., մրցաշար B)։ Չորս շախմատային օլիմպիադաների մասնակից (2 անգամ Չեխիայի թիմի կողմից և 2 անգամ էլ Սլովակիայի)։ Տիրապետում է ինը լեզվի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |