Ա.Պաբրիկս. Ղարաբաղի հարցի լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների հիման վրա16 ապրիլի 2007 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Լատվիան ամեն կերպ սատարում է ԵԱՀԿ-ի եւ Մինսկի խմբի ներկայիս գործունեությանը, հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Արտիս Պաբրիկսը: Նրա խոսքերով, պարզ է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը ձեռք կբերվի միայն փոխադարձ երկխոսության եւ խաղաղ բանակցությունների հիման վրա: Անդրադառնալով Բալթիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ 3+3 ձեւաչափով համագործակցության մասին Լիտվայի նախաձեռնությանը` Ա.Պաբրիկսը հայտարարել է. «Տարածաշրջանային համագործակցության համատեքստը շատ կարեւոր հարց է: Բալթյան երկրները հասան իրենց նպատակներին միայն եռակողմ համակարգման եւ համատեղ ջանքերի շմորհիվ»: Նրա խոսքերով, համագործակցությունը Բալթյան երկրների եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ իրողություն է: «Ես համոզված եմ, որ մեր համագործակցության ինստիտուցիոնալիզացիան ամենակարեւոր նպատակը չէ, մենք պետք է շարունակենք եւ խորացնենք մեր միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները եւ խորհրդակցությունների մեխանիզմը երկու տարածաշրջանների միջեւ փոխադարձաբար կարեւոր ոլորտներում եւ միջազգային հարցերում»,-հայտարարել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |