Հարձակվող Դավիթ Արշակյանը կարող է MLS տեղափոխվել![]() 2 օգոստոսի 2016 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը կարող է կարիերան շարունակել MLS-ում: Լրագրող Գիլյերմո Ռիվերայի տվյալներով՝ ակումբը մոտ է լիտվական «Տրակայի» հարձակվողի հետ համաձայնության գալուն, գրում է Armfootball.com-ը: 21-ամյա ֆուտբոլիստը Լիտվայի նախորդ առաջնությունում դարձել էր 25 գոլի հեղինակ, իսկ ընթացիկ առաջնությունում խփած 9 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը: «Չկագո Ֆայրը» MLS-ի ընթացիկ առաջնությունում եզրափակում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը: Տրանսֆերային պատուհանը MLS-ում փակվում է օգոստոսի 3-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |