«Սասնա ծռերից» Կյուրեղյանին և Հակոբյանին 2 հոդվածով մեղադրանք է առաջադրվել![]() 2 օգոստոսի 2016 - 18:16 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամներից Սերգեյ Կյուրեղյանին և Արայիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել է պաշտպան Մուշեղ Շուշանյանը: «Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով», - հայտնել է պաշտպանը, տեղեկացնում է Aysor.am-ը: Այս հոդվածներով նրանք մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու, պատանդ վերցնելու և պահելու մեջ: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իշխանություններին, խմբի 20 անդամը ձերբակալվեցին: Պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու գործով 47 ձերբակալված և կալանավորված կա։ Կարդացեք նաև՝ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |