Վրաստանին ՆԱՏՕ կհրավիրեն 2008 թվականի՞ն16 ապրիլի 2007 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահը համարում է, որ 2008 թվականին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չափազանց կարեւոր կլինի Վրաստանի համար` նրան կառաջարկվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագիր: Այդ մասին հայտարարել է Լեխ Կաչինսկին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ: «2008 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Վրաստանին կառաջարկվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագիր (MAP)»,-հայտարարել է Լեհաստանի նախագահը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Լիսաբոնում, թեեւ կան այլ այլընտրանքային տարբերակներ: «Մենք աջակցում ենք Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտմանը եւ նույնը պետք է ասեմ Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ: Մենք խոսել ենք տարբեր ուղղություններով բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու մասին»,-հայտարարել է Լեխ Կաչինսկին: Լեհաստանի նախագահի խոսքերով, Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հետ երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ ռազմական ոլորտում համագործակցության հարցեր: «Երբ երկիրը ձգտում է ՆԱՏՕ, չպտեք է լինեն խոչընդոտներ ռազմական ոլորտում համագործակցության զարգացման համար, հատկապես երբ մենք խոսում ենք Վրաստանի մասին: Վրաստանը ոչ ոքի չի սպառնում եւ նրանից ոչ մի սպառնալիք չի բխում»,-ընդգծել է Լեխ Կաչինսկին, հաղորդում է «Նովի ռեգիոն»-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |