Ֆրանսիայի Կլիշի լա Գարեն քաղաքում բացվել է «Ապրիլի 24-ի» հրապարակ17 ապրիլի 2007 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Ֆրանսիայի Կլիշի լա Գարենի քաղաքապետ Ժիլ Կատուարը եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը քաղաքի կենտրոնում բացեցին Ապրիլի 24-ի հրապարակը` նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Օ դը Սենի նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքի հարյուրավոր բնակիչներ: Շնորհակալություն հայտնելով Կլիշի լա Գարենի քաղաքային իշխանություններին Ապրիլ 24-ի հրապարակի բացման կապակցությամբ` Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը ոչ միայն հարգանքի ու համերաշխության տուրք է հայ ժողովրդին, այլեւ առավել եւս զգոնության կոչ համայն մարդկությանը, որպեսզի ամենուր անհաշտ պայքար տարվի նման ոճիրների կրկնության դեմ: Մարդկության դեմ ոճիրի շարունակություն է նաեւ պատմության նենգափոխումն ու ժխտողականությունը, որ դարձել է մեր ժամանակների չարիքը, ասաց դեսպանը:Նույն օրը Կլիշի լա Գարենի Պատերազմի վետերանների թանգարանում բացվեց «1915-2005. Քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը» ցուցահանդեսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |