Մոսկվայում սափրագլուխները հարձակվել են հայազգի մի քաղաքացու վրա

PanARMENIAN.Net - Մոսկվայի հարավ-արեւմտյան վարչական տարածքի Կեդրովո փողոցի թիվ 22 տան մոտ ազգայնականների կողմից հարձակման է ենթարկվել Հայաստանում ծնված 46-ամյա Կարեն Աբրահամյանը: Ինչպես հաղորդել է աղբյուրը Մոսկվայի իրավապահ մարմիններում, տղամարդու վրա հարձակման մասին հաղորդագրությունը ստացվել է քաղաքի հերթապահի կողմից ապրիլի 16-ին, Մոսկվայի ժամանակով 22.00-ին: Պատահարի վայր ժամանած միլիցիայի աշխատակիցները հայտնաբերել են դանակի հարվածներ ստացած տղամարդուն: Ըստ տուժածի, նրա վրա հարձակվել են երեք երիտասարդներ, սափրագլուխ, բարձր սրունքավոր կոշիկներով: Կարեն Աբրահամյանը համոզված է, որ հարձակման պատճառ է հանդիսացել իր ազգությունը: Հարձակվողները, նրա խոսքերով, ազգայնական կարգախոսներ էին բղավում: Տուժած Աբրահամյանը տեղափոխվել է հիվանդանոց: Միլիցիան որոնում է հարձակվողներին, նրանց արտաքին նշանները հայտնի են, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---