Չուգասզյան. «Կհրապարակենք բանակցությունների ձայնագրությունը, եթե Սարգսյան-Սեֆիլյան հանդիպումը չկայանա»![]() 3 օգոստոսի 2016 - 13:39 AMT PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարան»-ը հրապարակելու է «Սասնա ծռերի» հետ բանակցությունների ձայնագրությունը, եթե չկայանա ՀՀ նախագահի և «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը: Այս մասին ասել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ընդհատակում գտնվող ղեկավար Գարեգին Չուգասզյանը, գրում է«ՍիվիլՆեթ»-ը: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու Սեֆիլյանի հետ զենքերը վայր դնելուց հետո, կլինի արդյոք նման հանդիպում, Չուգասզյանը պատասխանել է, որ այդ հարցը պետք է ուղղել հենց նախագահին։ «Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 18.00 չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը», - ասել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավարը: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից հուլիսի 26-ին։ «ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել քրեական գործով մեղադրյալ Գարեգին Չուգասզյանի և մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ և օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։ Գ.Չուգասզյանը, ում նկատմամբ՝ որպես մեղադրյալի, խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել է նաև, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուգասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- հայտնել են ՔԿ-ից: Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մեղադրվում են 2015թ. ապրիլի 24-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |