Եզդիների ցեղասպանության զոհերին հիշել են նաև Հայաստանում՝ դատապարտելով ահաբեկիչներին![]() 3 օգոստոսի 2016 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 3–ին ամբողջ աշխարհի եզդիները հիշում են ցեղասպանության զոհերին։ 2014-ի օգոստոսի 3-ին «Իսլամական պետության» գրոհայինները գրավեցին Շանգալ քաղաքը և մոտ 10.000 եզդի սպանեցին։ Մարդկությունը պետք է պայքարի անմեղ մարդկանց սպանող ահաբեկիչների դեմ, լրագրողներին ասել է Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը։ Նրա խոսքով` Շանգալի իրադարձությունների զոհերին այսօր հարգանքի տուրք են մատուցում ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ աշխարհում։ Եզդիներն իրենց բողոքի ակցիաներով հիշեցնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հրեշավոր արարքը։ «Մենք այսօր հիշում և դատապարտում ենք այդ մարդանման բարբարոսներին։ Մարդկությունը պետք է սկսի ազատվել ահաբեկիչներից, որոնք ոչնչացնում են խաղաղ մարդկանց` հայերին, եզդիներին, ասորիներին և այլ ազգերի ներկայացուցիչներին»,- ասել է Թամոյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նա ընդգծել է, որ ապագայում նման հանցագործությունների կրկնությունը կանխելու համար պետք է այսօր աչք չփակել այդօրինակ վայրագությունների վրա։ Սիրիայում ու Իրաքում եզդիների նկատմամբ «Իսլամական պետության» իրականացրած գործողությունները ցեղասպանություն են: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի՝ Սիրիայի իրադարձությունների հետաքննության հարցերով հանձնաժողովի հունիսի 15-ին հրապարակած զեկույցում: Փասթաթղթում նշվում է, որ «Իսլամական պետության» կողմից եզդիների նկատմամբ իրականացված գործողությունների տակ նկատի են առնվում եզդիների զանգվածային կոտորածները, սեռական և սովորական ստրկությունը, կտտանքները և այլ հանցագործություններ: Զեկույցում ընդգծվում է, որ «Իսլամական պետության» նպատակը եղել է եզդիների ամբողջական ոչնչացումը, նրանց էթնոկրոնական առանձնահատկությունից զրկելը: Այն փաստը, որ գրոհայինների գազանությունները կրում են պարբերական բնույթ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ ամենը իրականացվել է զոհերի՝ զուտ տվյալ էթնոկրոնական խմբին պատկանելու պատճառով, հիմք են տվել հստակ եզրակացություն տալ, որ կատարվածը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն: Տարածքներ գրավելով Իրաքի հյուսիսում` ԻՊ զինյալները սկսեցին զանգվածային սպանություններ իրականացնել: ՄԱԿ Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի 2015-ի զեկույցում ասվում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները ցեղասպանություն են իրագործում Իրաքում՝ կրոնական ազգային փոքրամասնության՝ եզդիների հանդեպ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |