Ավստրիան մեծապես կարեւորում է արդար ընտրությունների անցկացումը Հայաստանում17 ապրիլի 2007 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց Ավստրիայի եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Ուրսուլա Պլասնիկի հետ: Հանդիպման սկզբում նախարարները գնահատական տվեցին երկկողմ հարաբերություններին, նշելով, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ զգալի ակտիվացել են քաղաքական շփումները, տեղի են ունեցել մի շարք կարեւոր բարձրաստիճան այցելություններ: Երկու պետությունների դիրքրորշումներին առավել մանրամասնորեն ծանոթացման, քաղաքական համագործակցության զարգացման առումով նախարարները դրական գնահատեցին ս.թ. մարտին Երեւանում ԱԳՆ-ների միջեւ անցկացված խորհրդատվություններին: «Ավստրիայի կառավարության որոշումը Հայաստանում նոր դեսպանի (նստավայրը` Վիեննա) նշանակման վերաբերյալ կնպաստի երկկողմ կապերի ակտիվացմանը»,-նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Այնուհետեւ կողմերը խոսեցին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մասին, որի կապակցությամբ նախարար Պլասնիկը կարեւորեց ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը: Նա տեղեկացրեց, որ ավստրիական կողմը մտադիր է մասնակցել ընտրությունների դիտորդական առաքելություններում: Նախարար Օսկանյանը վերահաստատեց ՀՀ իշխանությունների հավատարմությունը միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման հարցում, ինչի համար այսօր կան բոլոր նախադրյալները: ՀՀ ԱԳ նախարարը ասաց, որ հայ-ավստրիական փոխհարաբերությունները զարգացման լավ հեռանկարներ ունեն ամենատարբեր բնագավառներում` քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, առողջապահական: Նա նշեց, որ հայ-ավստրիական քաղաքական երկխոսության ծավալման համար նոր հեռանկարներ են բացվում ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում ստորագրված ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի շրջանակներում: Նախարար Պլասնիկի խնդրանքով, ՀՀ ԱԳ նախարարը մանրամասնորեն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները, մասնավորապես ապրիլի 18-ին Բելգրադում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման լույսի ներքո: ՀՀ արտգործնախարարին ընդունել է նաեւ Ավստրիայի ԱԳՆ պետական քարտուղար Հանս Վինկլերը: Ուշ երեկոյանՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը «Հայաստանի արտաքին քաղաքականությունը դժվարին ժամանակներում, դժվար միջավայրում» թեմայով դասախոսություն է կարդալու Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամալո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |