Եվրախորհրդարանում տեղի կունենան լսումներ ղարաբաղյան հակամարտության շուրջ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանում լսումներ կկայանան Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունների վերաբերյալ: Լսումները նախապատրաստում են տարբեր պատգամավորական խմբակցությունների համակարգողներ, որոնք ներկայացված են խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեում: Լսումների ճշգրիտ ժամկետը դեռեւս որոշված չէ: Նշենք, որ Եվրախորհրդարանում նախկինում ծրագրվում էր քննարկել միայն Հարավային Օսեթիայի խնդիրը, սակայն Գերմանիայի «կանաչների» կուսակցության անդամներ Ջեմ Օզմեդիրի եւ Անջելինա Բեյաի նախաձեռնությամբ Եվրախորհրդարանում զեկույցներ կլսվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Աբխազիայի վերաբերյալ, հաղորդում է ANS CM ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---