Թեքսասի հայերը բողոքում են «հայ-թուրքական երկխոսության» վերաբերյալ գիտաժողովի անցկացման դեմ17 ապրիլի 2007 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Թեքսասի հայ համայնքը դեմ է հանդես եկել Դալասի Հարավային Մեթոդական համալսարանում (SMU) «Թուրք-հայկական երկխոսություն» անվանումը կրող գիտաժողովի անցկացմանը, որի հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության հերքումն է: Երկու շաբաթ առաջ Օսթինում կայացել է նմանատիպ գիտաժողով «Օսմանյան բազմազանությունն ու բազմամշակութայնությունը», հայտնում է Հայաստանի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA):ANCA-ի ակտիվիստները, Հայ եկեղեցու արեւելյան թեմի ներկայացուցիչներն ու Թեքսասի հայ համայնքը ամեն ջանք ներդնում են` ուղղված Հյուսիսային Թեքսասի համալսարաններում Հայոց ցեղասպանության հերքման փորձերի դեմ: Այս փորձերը հանդիսանում են հակազդեցութուն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Կնոգրես ներկայացված 106-րդ բանաձեւի լայն աջակցության դեմ: Թեքսասի հայ համայնքը շարունակում է ջանքերը ճշմարտության բացահայտման եւ 106-րդ բանաձեւի համաձայն Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործողությունների համակարգման համար եւ մտադիր է պահպանել ուշադրությունը Ցեղասպանության հերքման ուղղությամբ Թուրքիայի կառավարության գործողությունների նկատմամբ ինչպես գիտաժողովների ճանապարհով, այնպես էլ Կապիտոլիումի բլրի վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |