Արթուր Դավթյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար

Արթուր Դավթյանը՝  ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի` օգոստոսի 4-ին հրաժարականից հետո ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Օգոստոսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:

«Տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է, և ինքն օգոստոսի 4-ին վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները», - գրել է Մելքոնյանը:

Կարդացեք նաև՝ 2-րդ պաշտոնանկումն ԱԱԾ-ում. Աշխատանքից ազատվել է տնօրենի առաջին տեղակալը

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---