ՄԻՊ. «Սասնա ծռերից» Լամբարյանին և Նազարյանին խոշտանգելու մասին տեղեկությունը չի հաստատվել![]() 5 օգոստոսի 2016 - 09:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը ենթարկվել են խոշտանգման։ Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ խոչընդոտվում է Լամբարյանի փաստաբանի մուտքը նրա մոտ, փաստաբանը չի կարողանում ներգրավվել քրեական վարույթին։ Լամբարյանին և Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, հաղորդում ստանալուց անմիջապես հետո՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տեղի են ունեցել առանձին հանդիպումներ ինչպես Արմեն Լամբարյանի, այնպես էլ Սեդրակ Նազարյանի հետ, կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։ Նշվում է, որ մանրամասն ուսումնասիրությունների, ինչպես նաև առանձնազրույցների ընթացքում Լամբարյանին կամ Նազարյանին խոշտանգման կամ որևէ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկելու մասին տեղեկությունները չեն հաստատվել: Բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ նշված անձանց կողմից որևէ բողոք չի ներկայացվել։ «Ինչ վերաբերում է փաստաբանի մուտքին կամ նրան վարույթին չներգրավելուն, ապա այդ հարցն արդեն քննարկվել է փաստաբանի հետ և այն պարզելու նպատակով վաղն առավոտյան համապատասխան գրություն կուղարկվի նախաքննության մարմնին», - հայտնում է ՄԻՊ-ը։ Հուլիսի 31-ին, ժամը 9.30-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, որը վիրահատության էր ենթարկվել, օգոստոսի 2-ի տվյալներով կայուն ծանր վիճակում է: Արմեն Լամբարյանը ոստիկանների հետ փոխհրաձգության հետևանքով (պաշտոնական վարկածով) հրազենային վիրավորում է ստացել հուլիսի 29-ին: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |