Բուշ. Ազատ եւ արդար ընտրությունները լուրջ խթան կդառնան Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի շնորհավորական խոսքում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պարտականություններն ստանձնելու կապակցությամբ: Մենք կիսում ենք Ձեր վիշտը նախկին վարչապետ, Ձեր լավ բարեկամ եւ գործընկեր Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Սպասում ենք մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին եւ ակնկալում, որ Դուք Ձեր նպաստը կբերեք այդ ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան` ազատ եւ արդար անցկացնելու գործին, ինչը լուրջ խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար»:
 Ուշագրավ
---