Ղարաբաղյան հակամարտության կողմերը երբեք այդքան մոտ չեն եղել խնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա Բելգրադում ապրիլի 18-ին Երեւանի ժամանակով ժամը 19.00-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նա նաեւ ասել է, որ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում առաջիկա հանդիպման մասին է խոսել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Արտգործնախարարը նշել է, որ ներկայումս սեղանին է շատ իրատեսական մի փաստաթուղթ եւ Հայաստանը հուսով է, որ Ադրբեջանը չի նահանջի եւ համաձայնությունը ձեռք կբերվի»,-մեջբերել է Վ.Օսկանյանի խոսքերը Կարապետյանը: Նրա խոսքերով, ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը երբեք այդչափ մոտ չեն եղել խնդրի կարգավորմանը:
 Ուշագրավ
---