Հայաստանում ընթացող ընտրությունների ընթացքին կհետեւեն ԱՊՀ շուրջ 100 ներկայացուցիչներ

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հավատարմագրվել են 96 դիտորդներ ԱՊՀ-ից: ԱՊՀ դիտորդական առաքելությունում հավատարմագրվել են 96 դիտորդներ, որոնք «ներկայացնում ենք Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, Բելառուսի եւ Ռուսաստանի Միության Խորհրդարանական ժողովը, ինչպես նաեւ Համագործակցության Գործադիր կոմիտեն»:



Ինչպես ասվում է ԱՊՀ Գործկոմի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, այսօրվա դրությամբ ԱՊՀ դիտորդները հանդիպել են Հայաստանի գլխավոր դատախազության եւ ոստիկանության ղեկավարության հետ, ինչպես նաեւ քննարկել են բուն ընտրական գործընթացին վերաբերող հարցեր: «Համագործակցության միջազգային դիտորդները նշում են Հայաստանի ոստիկանության կատարած մեծ աշխատանքն, ուղղված ընտրական ցուցակների ամբողջականության եւ հավաստիության ապահովմանը: Որպես դրական փաստ, ուղղված ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, ԱՊՀ դիտորդական առաքելությունը գնահատում է Հայաստանի գլխավոր դատախազության հրամանը աշխատանքային խմբերի ստեղծման մասին, որոնք կհամակարգեն ՀՀ դատախազության մարմինների գործունեությունը խորհրդարանական ընտրությունների հետ կապված իրավախախտումների, ինչպես նաեւ քաղաքացիների ընտրական իրավուքների խախտումների օպերատիվ քննության ուղղությամբ: Ներկայումս ԱՊՀ դիտորդները հանդիպում են կուսակցությունների ղեկավարության հետ, դիտարկում են տպագիր մամուլն ու հեռուստատեսության լրատվական ծրագրերը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---