Հիլարի Քլինթոնը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի աջակցությամբ19 ապրիլի 2007 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Սենատոր Հարրի Ռեյդը եւ ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Հիլարի Քլինթոնը հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի աջակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): «Մենք ողջունում ենք երկու ականավոր քաղաքական գործիչների որոշումը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին աջակցելու վերաբերյալ: Բանաձեւի ընդունման օգտին հանդես եկող սենատորների եւ Ներկայացուցիչների պալատի անդամների թվի աճը պատկերավոր կերպով ցույց է տալիս, որ ցեղասպանության դեմ պայքարին ուղղված գործողությունները մեծ աջակցություն են վայելում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահի մեկ այլ թեկնածու, սենատոր Բարակ Օբաման հայտարարել էր Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության եւ կարեւորության մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |