Սարգսյան-Պուտին հանդիպումը՝ օգոստոսի 10-ին. Քաղաքական, տնտեսական, հումանիտար հարցեր կքննարկվեն![]() 10 օգոստոսի 2016 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում Հանրապետության նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետության միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ: Ավելի վաղ ՌԴ նախագահը մի շարք տարածաշրջանային հանդիպումներ է ունեցել. Պուտինն օգոստոսի 9-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Նրանք հայտարարել են, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը դրականորեն կազդի տարածաշրջանային խնդիրների լուծման վրա: Օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |