Օսկանյանն ու Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան գործընթացի մինչ այժմ չհամաձայնեցված սկզբունքները19 ապրիլի 2007 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների 16-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելգրադում գտնող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ապրիլի 18-ի երեկոյան հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը: Հանդիպմանը շեշտը դրվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի այսօր քննարկվող սկզբունքների դեռեւս չհամաձայնեցված հարցերի վրա: Այդ կապակցությամբ համանախագահները մտքեր առաջարկեցին կողմերին` քննարկման համար:Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն համանախագահների տարածաշրջան այցելության վերաբերյալ, որի ընթացքում նրանք կծանոթանան կողմերի դիրքորոշումներին եւ կքննարկեն երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |