«ՎիմպելԿոմը» ավարտել է ՀՀ կառավարությունից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 10-ը տոկոսի ձեռք բերման գործարքը

PanARMENIAN.Net - «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն ավարտել է ՀՀ կառավարությունից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 10-ը տոկոսի ձեռք բերման գործարքը: Ինչպես հաղորդել է են ընկերության մամլո ծառայությունում, բաժնետոմսերի 10-տոկոսանոց փաթեթի արժեքը կազմել է շուրջ 38,6 մլն եվրո կամ 2006 թվականի նոյեմբերին «ԱրմենՏելին» 90 տոկոս բաժնետոմսերի համար վճարած վերջնական արժեքի 1/9-ը: «ՎիմպելԿոմը» նաեւ կվճարի «ԱրմենՏել» ՓԲԸ-ի մաքուր չբաշխված շահույթի 10 տոկոսը` օպերատորի բաժնետոմսերի 90 տոկոսի ձեռք բերման գործարքի ավարտից հետո մինչեւ Հայաստանի կառավարությունից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 10 տոկոսի ձեռք բերման գործարքի ավարտը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---