Մոսկվան նորից հայտարարել է Կոսովոյի հարցով խիստ դիրքորոշման մասին19 ապրիլի 2007 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Բելգրադում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մոսկվայի բացասական վերաբերմունքը Ախտիսաարիի ծրագրի նկատմամբ, որակելով այն որպես Կոսովոյի հարցով «ստիպողական» որոշում: ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքերով, Ախտիսաարիի ծրագիրը բացարձակապես անընդունելի է: Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Կոսովոյի ապագա կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների շարունակության անհրաժեշտության մասին` ընդգծելով տարածաշրջան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ առաքելություն ուղարկելու նպատակահարմարությունը. դրա անդամները պետք է տեղում հետազոտեն ներքաղաքական իրավիճակը Կոսովոյում եւ հետո հաշվետվություն ներկայացնեն Նյու-Յորքում, հայտնում է FoNet լրատվական գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |