Այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանում Լատվիայի ԱԳՆ ղեկավար Արթիս Պաբրիկսը19 ապրիլի 2007 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Լատվիայի ԱԳ նախարար Արթիս Պաբրիկսը: Այցի ընթացքում նախատեսվում են Լատվիայի ԱԳ նախարարի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Երեւանում գտնվելու ընթացքում Լատվիայի ԱԳՆ պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնելու արարողություն, ծառատունկ եւ այցելություն Ցեղասպանության թանգարան: Այցի ընթացքում կստորագրվի հայ-լատվիական հուշագիր երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների միջեւ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |