Մանկական «Նոր ալիքում» ժյուրիի 7 անդամ ՀՀ ներկայացուցչին առավելագուն միավորը տվեց![]() 13 օգոստոսի 2016 - 14:49 AMT PanARMENIAN.Net - «Մանկական Նոր ալիք-2016»-ի hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) առաջին մրցութային օրն արժանացել է 87 միավորի. ժյուրիի 8 անդամից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն՝ 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10 միավոր: Միշան կատարել է իր «Փոքրիկ ղարաբաղցին» երգը: Մրցութային երկրորդ օրը նա կկատարի Uptown Funk միջազգային հիթը, տեղեկացնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում 2008 թվականին: Այն սկսել է լայն տարածում գտնել 2009թ-ից, երբ մրցույթի կազմակերպիչները ստացել են մասնակցության ավելի քան 4 հազար դիմում: 2010-ին մրցույթը սկսել է անցկացվել «Արտեկ» միջազգային մանկապատանեկան կենտրոնում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |