Turkish Daily News. ԵՄ-ն անտարբեր է ցեղասպանության հերքման հարցով Թուրքիայի «անհանգստության» նկատմամբ

PanARMENIAN.Net - Չնայած Թուրքիայի ճնշմանը, Եվրամիությունը մոտ է այն բանին, որ ընդունի ռասիզմի եւ այլատյացության համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը: Անկարան «անհանգստանում է», որ այդ օրենքի ազդեցությունը կտարածվի նաեւ Հայոց ցեղասպանության վրա: ԵՄ Արդարադատության հարցերով Լյուքսեմբուրգի խորհուրդը այս հարցով պետք է համաձայնության հանգի ապրիլի 20-ին:



Ինչպես գրում է Turkish Daily News-ը, Խորհրդի կառույցներում փաստաթղթի քննարկման նախնական փուլը ցույց տվեց օրինագծի տեքստի հարցով համաձայնության հասնելու պատվիրակությունների քաղաքական ցանկությունը: Գրեթե բոլոր տեխնիկական հարցերը լուծվել են:



ԵՄ-ում նախագահող Գերմանիայի կողմից առաջարկված օրինագիծը քրեական պատասխանատվություն է նախատեսում ռասայով, մաշկի գույնով, կրոնով, ազգային կամ էթնիկական ծագումով տարբերվող մի խումբ մարդկանց կամ նման խմբի անդամի դեմ բռնության կամ ատելության դրդրման համար, ինչպես նաեւ քրեական պատախանատվություն ցեղասպանության հերքման համար:



ԵՄ անդամ պետությունները պետք է երաշխավորեն պատիժ տուգանքի կամ մեկից երեք տարի ժամկետով բանտարկության ձեւով: Օրինագիծը չի պատրաստվում փոխել վերաբերմունքը հիմնարար իրավական սկզբունքների նկատմամբ` այդ թվում մամուլի եւ խոսքի ազատության: Որոշման նդունումից հետո ԵՄ անդամ պետությունները օրինագիծը կիրառության մեջ մտեցնելու համար երկու տարի են ունենալու:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---