Արցախցի Միշան երկրորդն է «Մանկական Նոր ալիք»-ում![]() 15 օգոստոսի 2016 - 09:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող ութամյա երգիչ Միշան (Միքայել Գրիգորյան) «Մանկական Նոր ալիք 2016» միջազգային երգի մրցույթին զբաղեցրել է երկրորդ տեղը, հայտնում է Արցախպրեսը: Միշան, որը ծնունդով Արցախից է, մրցութային առաջին օրը կատարել է «Փոքրիկ ղարաբաղցին» երգը՝ հավաքելով 88 հնարավորից 87 միավոր: Իսկ մրցութային երկրորդ օրը կատարել է համաշխարհային «Uptown Funk» հիթը: Առաջին տեղը կիսել են Ռուսաստանի ներկայացուցիչներ 13-ամյա Ալեքսեյ Զաբուգինը և «ԷՅ ՎԱ» տրիոն: Երրորդ տեղը զբաղեցրել են Ղազախստանի և Ռուսաստանի երգչուհիները՝ 11-ամյա Սադուակաս Ժանելը և 10-ամյա Մարիա Միրոնովան: Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել Ղրիմի «Արտեկ» կենտրոնում օգոստոսի 11-13-ը: «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում 2008 թվականին: Այն սկսել է լայն տարածում գտնել 2009թ-ից, երբ մրցույթի կազմակերպիչները ստացել են մասնակցության ավելի քան 4 հազար դիմում: 2010-ին մրցույթը սկսել է անցկացվել «Արտեկ» միջազգային մանկապատանեկան կենտրոնում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |