Լեո Պլատվոետը լորդ Ռասել Ջոնսթոնի հետ հունիսին կայցելի Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում անհայտ կորածների հարցով զեկույցի նախապատրաստությունը ժամանակավորապես դադարեցվել է: Այդ մասին հայտնել է Հարավային Կովկասում անհայտ կորածների եւ գերիների հարցով ԵԽԽՎ զեկուցող Լեո Պլատվոետը: «Դա կապված է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հետ, որոնք կանցնեն հաջորդ ամիս: Արդյոք զեկուցումը կներկայացվի ԵԽԽՎ ամառային նստաշարջանին, հայտնի կդառնա կոմիտեի նիստին Բելգրադում մայիսի 25-ին: Եթե կոմիտեն ընդունի զեկուցումը, ապա այն կներկայացվի քննարկման ԵԽԽՎ հունիսյան նիստին»,- նշել է Պլատվոետը:



Նա նաեւ հայտնել է, որ ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի կազմում եւ հունիսին կայցելի տարածաշրջան: «Գուցե, հունիսին լորդ Ռասել Ջոնսթոնի հետ ես լինեմ Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում: Սակայն դեռ չեմ կարող հայտնել առաքելության կազմը, որը կայցելի տարածաշրջան»,- ասել է նա, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---