Լատվիան շատ հետաքրքրված է Եվրոպայի ճանապարհին Հայաստանին օգնելու հարցում20 ապրիլի 2007 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Լատվիայի արտգործնախարար Արթիս Պաբրիքսի Հայաստան այցելության ժամանակ հուշագիր է ստորագրվել տարբեր բնագավառներում համագործակցելու վերաբերյալ: Այդ մասին Լատվիայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Լատվիան պատրաստ է կիսվել Հայաստանի հետ եվրաինտեգրման փորձով: «Մենք մի շարք ծրագրեր ունենք, որոնց շուրջ մեր երկրները կարող են համագործակցել Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում: Ես պետք է նշեմ, որ հանդիպումը շատ արդյունավետ էր»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Վարդան Օսկանյանը նաեւ նկատել է, որ հնարավոր է երկու երկրների համագործակցությունը նաեւ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ) ռազմա-տեխնիկական բնագավառում:Իր հերթին, Լատվիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Լատվիան պատրաստ է Հայաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերել ԵՄ շրջանակներում ծրագրերի իրագործման հարցում: «Մենք շատ հետաքրքրված ենք Եվրոպայի ճանապարհին Հայաստանին օգնելու հարցում. դա վերաբերվում է համագործակցության բոլոր բնագավառներին»,- ընդգծել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |