Հայաստանն ուշադրությամբ հետեւում է Կոսովոյի խնդրի շուրջ ծավալվող իրավիճակի զարգացմանը20 ապրիլի 2007 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Սեւծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի հետ: Սերբիայի նախագահը ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրեց իր երկրի դիրքորոշումը Կոսովոյի հիմնահարցի վերաբերյալ: Իր հերթին, Վարդան Օսկանյանը պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման մասին եւ ընդգծել է, որ Հայաստանը ուշիուշով հետեւում է Կոսովոյի շուրջ զարգացումներին: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են հայ եւ սերբ ժողովուրդների սերտ պատմական եւ մշակութային կապերի մասին: Ընդգծվել է միջազգային կազմակերպություններում համատեղ գործողությունները համակարգելու անհրաժեշտությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |