ԵՄ երկրների ՆԳՆ ղեկավարներն ազգային եւ ռասայական ատելության հրահրումը հանցագործություն են ճանաչել20 ապրիլի 2007 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության ներքին գործերի նախարարները պայմանավորվել են հանցագործություն ճանաչել ազգային եւ ռասայական ատելության հրահրումը կազմակերպության բոլոր 27 երկրներում, սակայն համաձայնության չեն հանգել Հոլոքոստի հերքման համար պատժի հարցում: Համաձայնագրում նախատեսվում է, որ մաշկի գույնի, ռասայի, ազգային կամ քաղաքացիական պատկանելության հատկանիշով ցանկացած խմբի նկատմամբ ատելության եւ բռնության հրահրումը պատժվում է ամենաքիչը մեկ տարվա ազատազրկությամբ: Միեւնույն ժամանակ, ԵՄ անդամ-երկրները քրեական հետապնդման իրավունք ունեն միայն հասարակական կարգի խախտման հետ կապված դեպքերում:Միջկրոնական թշնամանքի համար պատիժը պարտադիր է լինելու միայն այն դեպքերում, որոնց կարելի է վերագրել ռասայական եւ ազգային հատկանիշով թշնամանքի հրահրմանը: Որոշ երկրներում փաստաթղթի վավերացման համար կպահանջվի խորհրդարանի հավանությունը: Համաձայնագրի ընդունումից հետո յուրաքանչյուր պետության տրվելու է երկու տարի ազգային օրենսդրությանը դրա համապատասխանեցման համար: Ինչպես նշել են պաշտոնատար անձինք, բանաձեւի տեքստը կազմվել է այնպես, որպեսզի դրա ազդեցության տակ չընկնեն ցեղասպանության մասին գիտական հետազոտթյուններն ու գրական ստեղծագործությունները: Միեւնույն ժամանակ, գոյություն ունի նաեւ քրեական պատասխանատվության հնարավորություն ատելության կամ բռնության հրահրման միտում ունեցող «թռուցիկների, պատկերների ու այլ նյութերի» տարածման համար: Սակայն արդյունքում ստացված համաձայնագիրը հուսահատեցրել է Գերմանիային, որը ձգտում էր արգելքի Հոլոքոստի հերքման եւ ամբողջ Եվրամիությունով նացիստական խորհրդանիշերի օգտարգործման համար: Այն երկրները, որոնցում Հոլոքոստի հերքումն արդեն իսկ հացնագործություն է հանդիսանում, կկարողանան իրենց օրենսդրությունն ուժի մեջ թողնել, սակայն այլ երկրները պարտավոր չեն լինի նրանց օգնել: Մեծ Բրիտանիան, Իռլանդիան եւ սկանդինավյան երկրները դեմ էին փաստաթղթում չափազանց կտրուկ ձեւակերպումներին, իրենց դիրքորոշումը մեկնաբանելով նրանով, որ դրանք կարող են խախտել խոսքի ազատության երաշխիքները: Վերջնական տեքստում խոսք կա այն մասին, որ այն ոչ մի կերպ չի խախտում հիմնական իրավական սկզբունքները, այդ թվում խոսքի ազատությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |