Սեւծովյան տարածաշրջանի ենթակառուցվածքները միավորման կարիք ունեն, այլ ոչ թե մեկուսացման20 ապրիլի 2007 - 16:42 AMT PanARMENIAN.Net - «Սեւծովյան տնտեսական համագործակցությունը (ՍԾՏՀ) սկզբնավորվեց համագործակցության, ինտեգրման ու օժանդակության համար կոնկրետ հնարավորություններ ընձեռելու համար, բոլորին հնարավորություն տալու օգուտ քաղել ներուժի անսահման շրջանից»,- ՍԾՏՀ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, անհրաժեշտությունը, որ պարզ էր 15 տարի առաջ, ավելի սրությամբ է զգացվում միայն այսօր, հատկապես երբ քննարկում ենք ԵՄ-ի հետ ՍԾՏՀ-ի հարաբերությունները խորացնելու հարցը: «Բոլոր ենթակառուցվածքները` տրանսպորտային, էներգետիկ, բանկային եւ կրթական, միավորման կարիք ունեն եւ ոչ թե բաժանման եւ մեկուսացման»,- ընդգծել է Օսկանյանը:Հանդիպման արդյունքում ընդունվեց Բելգրադյան հռչակագիրը եւ ստորագրվեց Սեւծովյան օղակաձեւ մայրուղու համակարգված զարգացման փոխըմբռնման հուշագիրը: Հանդիպումից հետո նախարար Օսկանյանը մասնակցեց հուշագրի ընդունմանը նվիրված Քարավան 2007 ավտոարշավի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |