ՄԱԿ. Հայաստանը Հարավային Կովկասի ամենանորարար երկիրն է17 օգոստոսի 2016 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 1 կետով բարձրացել է ՄԱԿ 2016 թ. Գլոբալ ինովացիոն զեկույցում ու զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը: Հայաստանի հարևան Վրաստանը զբաղեցրել է 64-րդ, Թուրքիան՝ 42-րդ, Ադրբեջանը՝ 85-րդ, Իրանը՝ 78-րդ, ՌԴ-ն՝ 43-րդ հորիզոնականը: Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որի ցուցանիշն ավելի լավն է, քան ՀՆԱ գրանցած ցուցանիշը: Հայաստանի ուժեղ կողմեր են համարվել, մասնավորապես, բիզնես սկսելու հեշտությունը (վարկանիշի 5-րդ հորիզոնական), բարձր որակավորում ունեցող կանանց ներգրավվածությունը (24.7%, վարկանիշի 5-րդ հորիզոնական): Բացասական կողմերից են բարձր և միջին բարդության արտադրությունների ցածր քանակը, տեխնիկական և գիտական մասնագիտություններով ավարտող ուսանողների ցածր քանակը, կրթության համար պահանջվող բարձր ծախսերը: Առաջին տեղում վարկանիշում Շվեյցարիան է: Ցանկը եզրափակում են Յեմենը, Գվինեան և Տոգոն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |