Ռիո-2016. Ըմբիշներ Ալեքսանյանը և Հարությունյանը դուրս են եկել 1/4-րդ եզրափակիչ![]() 16 օգոստոսի 2016 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի մրցման առաջին գոտեմարտում: Հայ ըմբիշը 98 կգ քաշայինների 1/8 եզրափակչում 5:2 հաշվով հաղթել է իտալացի Դաիգորո Տիմոնչինիին, գրում է Armsport.am-ը: 1/4-րդ եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի Ցիուրարիու Ալեքսուս (Ռումինիա) - Համդի Մուստաֆա Աբդելվահաբ (Եգիպտոս) զույգի հաղթողը: Իսկ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանը 9։0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ տարավ եգիպտացի Սալեմ Կակի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հարությունյանի մրցակիցը կլինի Յու Հանսու (Հարավային Կորեա) - Տոմաշ Լորինց (Հունգարիա) գոտեմարտի հաղթողը, հայտնում է Sputnik Արմենիան: Խաղերում ռեկորդային թվով մարզիկներ են ներկայացնում Հայաստանը՝ 33 հոգի 8 մարզաձևում, սակայն առաջին մեդալը Հայաստանը նվաճեց միայն օգոստոսի 15-ին՝ Օլիմպիադային 10-րդ օրը: Photo` Armnoc Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |